ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գրանցված առաջընթացն ու շնորհակալություն հայտնում


ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գրանցված առաջընթացն ու շնորհակալություն հայտնում
Օգոստոս 9 16:21 2025

ՆԱՏՕ-ն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն  հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար։ Այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։

«Սա նշանակալի քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգության համար։ ՆԱՏՕ-ն կշարունակի աշխատել իր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- գչել է նա։