Փաշինյանը երեկ վերջնականապես թաղեց Արցախի հարց. ՀՀ նախկին վարչապետ


Փաշինյանը երեկ վերջնականապես թաղեց Արցախի հարց. ՀՀ նախկին վարչապետ
Օգոստոս 9 16:02 2025

«Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգտոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը»,- նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

Ըստ նրա, երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։

«Հերթական դավադիր քայլերն արվեցին. բայց միևնույնն է խաղաղության պայմանագիր Ալիևը չստորագրեց։ Խեթ խեթ նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր. արա իմ հայրը սրա՞նց է պարտվել։

Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»,- գրել է Հ. Բագրատյանը։