Ավտովթարից մահացած Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին


Ավտովթարից մահացած Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
Հունվար 20 16:58 2025

ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։

ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։

Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։