Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատեհության, և ըստ Հայաստանի Հանրապետության շահի․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հաջիևին պատասխանելու մասին


Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատեհության, և ըստ Հայաստանի Հանրապետության շահի․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հաջիևին պատասխանելու մասին
Սեպտեմբեր 14 23:08 2026

Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության, և ըստ Հայաստանի Հանրապետության շահի, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հայտարարությունների մասին։

 

 

«Այս հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ չեն լինելու ներվայնացնող թեմաներ, իհարկե լինելու են և կան, լինելու են հայտարարություններ, որ քո ինքնությունը եռում է մեջդ, բայց ո՞նց պետք է մենք սրան վերաբերենք, գնահատական տա՞նք, տանք, բայց արդյոք դա նշանակում է, որ վերջ, այսքան ծանր ջանքերի, հազարավոր զոհերի, լիտրերով արյան գնով ինչ ձեռք ենք բերել վերցնենք, գցենք ջուրը, ասենք վերջ, մի բան են ասել, մեր դուրը չի եկել, ուրեմն խաղաղություն չի։ 30 տարի տևած հակամարտությունից հետո 2,5 տարի է, որ սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չի եղել»,-նշել է նա։

 

Հիշեցնենք, որ Գանձասար այցելած միջազգային կազմակերպությունների ու երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարկ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով: