Անձը կարող է արտահայտել մտքեր, որոնք կարող են որևէ խմբի հաճելի չլինել. ՔՊ-ականը՝ Ալեքսանդր Սիրունյանի՝ ատելություն քարոզող գրառումների մասին (Տեսանյութ)


Անձը կարող է արտահայտել մտքեր, որոնք կարող են որևէ խմբի հաճելի չլինել. ՔՊ-ականը՝ Ալեքսանդր Սիրունյանի՝ ատելություն քարոզող գրառումների մասին (Տեսանյութ)
Հունվար 20 16:48 2025

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի՝ ատելություն քարոզող գրառումներին ծանոթ չէ։

Ըստ նրա՝ քանի դեռ անձը չի զբաղեցնում պաշտոն, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են որևէ խմբի հաճելի չլինել։

«Խոսքը վերաբերում է լեգիտիմ այն շեմին, որը Եվրոպական դատարանը դիտարկում է ընդունելի խոսքի ազատության տեսանկյունից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականը դադարեցրեց ճեպազրույցը, երբ լրագրողները սկսեցին ոչ հաճելի հարցեր ուղղել։

Նշենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ՔՊ-ն է առաջադրել ԲԴԽ անդամի պաշտոնի համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը երեկ տարածել էր Սիրունյանի գրառումները, որտեղ ատելության քարոզ էր ու հայհոյանքներ։