«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ ափսոսում, չի՞ զղջում ֆեյսբուքում հնչեցրած իր հայհոյանքների, ատելության խոսքի, արցախցիների մասին արած հայտարարությունների համար:
Հարցին՝ ծանո՞թ է քաղհասարակության ներկայացուցիչների՝ իր մասին հնչող քննադատությանը, նա պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ մենք ունենք քաղհասարակություն»: