Հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին


Հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին
Հունվար 20 16:07 2025

Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու ընտրելու հարցը։

ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, ով սոցիալական ցանցերում հայտնի է ատելություն քարոզող ու հայհոյանքներով գրառումներով։

ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի համար այս քննարկումը շատ տխուր է։

«Այնքան տխուր է, որ հեռուստացույց լիներ, կանջատեի ու կգնայի մի քիչ կքայլեի»,- ասաց նա։

Նազարյանը հստակ հարց ուղղեց Սիրունյանին. «Հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ»։

«Չէ, շնորհակալ եմ հարցի համար»,- վստահեցրեց Սիրունյանը։

Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե խորհրդակցել է իր հոգեբան-հոգեբույժ ընկերոջ հետ, ասել է, որ Facebook-ում պարբերաբար հրապարակային հայհոյախոսում են հարբեցողության նկատմամբ հակում ունեցող մարդիկ։

Սիրունյանն ասաց, թե պատրաստ է Գեղամ Նազարյանի հետ գնալ ու արյան անալիզ հանձնել։