Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք պահեք. ասաց Վահե Ղալումյանը՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե Կիրանցում սահմանները փոքրացնելու ծառայությունների դիմա՞ց է արդյոք իր եղբայրը շարունակում պաշտոնավորել որպես Տավուշի մարզպետ։
Հարցին, թե Կիրանցի կամուրջը Ձեր հայրնեի՞քը չէր, Ղալումյանը պատասխանեց, որ Կիրանցի կամուրջը սահմանագծումից, սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ «Հայրենիքի մասին դուք պատկերցում չունեք»։
Պատգամավորը պնդեց, որ Ադրբեջանին անտառ չեն տվել, բայց այգիների մասին լռեց։
Վահե Ղալումյանը նշեց, որ տեղյակ չէ՝ հաջորդ սահմանազատումը որտեղից են սկսելու․ «Ես հանձնաժողովի հետ կապ չունեմ, որ սկսեն, կտեսնենք»։