ՔՊ-ականի մեջ չшրք է մտնում, գալիս են, որ չшրքը հանեն, ասում է՝ ես չեմ կանչել բայց, չшրքն ասում է՝ ես եմ կանչել, փրկե՛ք ինձ. Խաչատրյանն անեկդոտ պատմեց


ՔՊ-ականի մեջ չшրք է մտնում, գալիս են, որ չшրքը հանեն, ասում է՝ ես չեմ կանչել բայց, չшրքն ասում է՝ ես եմ կանչել, փրկե՛ք ինձ. Խաչատրյանն անեկդոտ պատմեց
Հունվար 20 11:57 2025

Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ իր ելույթն անեկդոտով սկսեց, որը պատասխանն էր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին:

«Ափսոս, պարոն Ալեքսանյանն այստեղ չի, մի հատ անեկդոտ պատմեմ, իրեն պատմենք։ Ուրեմն, մի ՔՊ-ականի մեջ չարք է մտնում, էկզորցիստները գալիս են, դուռը ծեծում, ասում են, եկել ենք ձեր մեջից չարքը հանենք: ՔՊ-ականն ասում է՝ ես ձեզ չեմ կանչել, չարքը ներսից գոռում է՝ փրկեք, փրկեք ես եմ կանչել»,- ասաց նա:

Ապա նա հիշեցրեց, որ 2019 թվականի փետրվար, մարտ ամիսներին Նիկոլ Փաշինյանը և իր կուսակիցները Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքների փողոցներում և բակերում բաժանում էին կապույտ գրքույկներ,  որի վրա գրված էր հպարտ Հայաստանի քաղաքացու անձնագիր և հպարտ Հայաստանի քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասին էին նկարված:

«Այսօր այս իշխանություններն ընդունում են, որ հպարտության ցուցիչն այդ միասնությունն էր: Հիմա, որ իրենք այդ միասնությանն ասում են՝ մերկ վզին գցած թոկ, իրենք ընդունում են, որ այլևս հպարտ չեն, թերևս միակ ճիշտ խոստովանությունը, որ այս 7 տարվա ընթացքում, էլ չասեմ, ընդդիմություն եղած ժամանակվանից, ասել եք»,- ասաց նա:

Պատգամավորը նաև անդրադարձավ Օրհներգի՝ արդեն իսկ փոփոխված տարբերակով հնչեցնելուն: «Օրհներգն օրենքով է կարգավորվում, ճաշակի հարց չի, պետական սիմվոլիկան ճաշակով չի: Որևէ մեկը վաղը չի կարող, օրինակ, զինանշանը փոխի, արծվի փոխարեն անգղ դնի, իսկ առյուծի փոխարեն՝ վագր ու ասի՝ դե իմ ճաշակով այսպես է ավելի գեղեցիկ: Անարգելով պետական խորհրդանիշները՝  անարգում եք պետականությունը»,- շեշտեց պատգամավորը: