Playboy-ի մոդել Սյուզի Կորտեսը Ռուսաստանում 2018 թվականին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կկանխատեսի հետույքի մկաններով: Այս մասին գրում է Daily Star-ը:
«Իմ հետույքը կդառնա աշխարհի առաջնության նոր գուշակը: Հույս ունեմ հաջողություն բերել Բրազիլիայի հավաքականին: Աշխարհի առաջնությունում կաշխատեմ հեռուստաալիքների ու կայքերի համար»,- Instagram-ում գրել է բրազիլացի մոդելը:
Հիշեցնենք, որ Սյուզի Կորտեսը 2015-ին արժանացել է «Բրազիլիայի լավագույն հետույք» մրցանակին՝ Miss bum bum-ին:










