Որ դեպքում դատարանն ազատ կարձակի Սամվել Կարապետյանին. Փաստաբանի պարզաբանումը


Որ դեպքում դատարանն ազատ կարձակի Սամվել Կարապետյանին. Փաստաբանի պարզաբանումը
Նոյեմբեր 17 11:50 2025

«Նախաքննական մարմինը գտնում է, որ Սամվել Կարապետյանի կալանքի  իրավապաչափության պայմանները դեռևս շարունակվում է, այսինքն հիմնավոր կասկածը դեռևս առկա է։ Նաև գտնում են, որ Սամվել Կարապետյանը կարող է ոչ իրավաչափ վարք դրսևորել»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան  Ռուբեն Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ, որքան էլ անհեթեթ է այն թվում, ամեն դեպքում նախաքննական մարմնի դիրքորոշումն այդ է։

Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Սամվել Կարապետյանի կալանքը հերթական անգամ երկու ամսով երկարաձգելու հարցը։ Այսօր ժամը 16.00-ին դատարանի դիմաց նախատեսված է անցկացնել հավաք՝ ի զորակցությունն 152 օր կալանավորված Սամվել Կարապետյանին:

«Մեր գնահատմամբ, միջնորդությունն ակնհայտ ապօրինի է, բացարձակ չպատճառաբանված, որը որևէ աղերս չունի իրավունքի ու իրավաբանության հետ»,-ասաց Ռ. Հակոբյանը։

Փաստաբանի խոսքով, կոչի դրվագով կալանքի առավելագույն ժամկետը սպառված է, մինչդեռ նախաքննական մարմինը գտնում է, որ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցագործություններ են առկա։

«Այսօր դատարանն այդ հարցն էլ պետք է քննարկի։ Եթե գտան, որ այդ տնտեսական ենթադրյալ հանցագործության դրվագներով հիմնավոր կասկած առկա չէ, ապա կալանքի ժամկետը չի կարող երկարաձգվել»,-ասաց նա։