Պարզվեց՝ հազարից ավելի համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը՝ հանուն հային հայ պահող արժեքների. Խաչիկ Մանուկյան


Պարզվեց՝ հազարից ավելի համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը՝ հանուն հային հայ պահող արժեքների. Խաչիկ Մանուկյան
Նոյեմբեր 17 12:42 2025

Բանաստեղծ, «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնում իրեն վստահողներին.

 

«Բարի լույս, իմ Վաղարշապատ։

 

Բարի լույս, սիրելի՛ վաղարշապատցիներ։

 

Քարոզարշավի սկզբում ասել էի՝ թեկուզ մի մարդ հավատա և միանա մեզ, ուրեմն մեր պայքարն իզուր չի անցնի։

 

Պարզվեց՝ հազարից ավել համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը՝ հանուն արժանապատվության, հանուն հային հայ պահող արժեքների և հանուն ճշմարիտ խաղաղության։

 

Շնորհակալ եմ ինձ վստահողներին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր իմ հանդեպ իրենց թերահավատությամբ ստիպեցին վերանայել քաղաքական դաշտում իմ մոտեցումները և միասնական հաղթանակներ ունենալ՝ ի փառս Հայոց։

 

Այսուհետ ավելի շատ սեր ու նվիրում պիտի փոխանցեմ ձեզ և առավել ամուր կանգնեմ ձեր կողքին։

 

Ձեր՝ Խաչիկ Մանուկյան»։