Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկիր կենթարկվի շատ լուրջ պատժամիջոցների. Թրամփ


Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկիր կենթարկվի շատ լուրջ պատժամիջոցների. Թրամփ
Նոյեմբեր 17 12:11 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Ռուսաստանի հետ համագործակցող բոլոր երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագծին, հաղորդում է Business Standard-ը:

 

Փաստաթուղթն այժմ քննարկվում է Կոնգրեսում:

 

«Ինչպես գիտեք, ես սա առաջարկել եմ, որպեսզի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկիր ենթարկվի շատ խիստ պատժամիջոցների», - ասել է Թրամփը՝ լրագրողներին։

 

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանի տնտեսական գործընկերները կարող են ենթարկվել նմանատիպ պատժամիջոցների: Նա պարզաբանել է, որ Կոնգրեսը կարող է օրինագծի քննարկման ընթացքում արգելք ավելացնել Թեհրանի հետ համագործակցության վրա: