Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քանի որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվանումով ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական, ո՛չ վարչական, ո՛չ մշակութային և որևէ այլ բնույթի հասկացություն Հայաստանի Հանրապետության տարածքում երբեիցե գոյություն չի ունեցել և գոյություն չունի, ապա չեն կարող լինել և ոչ մի «արևմտյան ադրբեջանցիներ» կամ առավել ևս դրանց ներկայացնող իսկապես իրավազոր համայնք, կառույցներ կամ կազմակերպություններ։
Կոլտնետասական ակումբի մակարդակով կազմակերպված, սակայն Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից որպես «միջազգային» հրամցվող «Վերադարձի իրավունքեր» մեծադղորդ անվանումով, իբր, համաժողովի ընթացքում Բաքվի բռնապետի՝ Հայաստանին ներկայացրած պահանջները նույնքան անհիմն են և արհեստական, որքան դրա իսկ ղեկավարած քաղցկեղային գոյացությունը ժամանակին Ադրբեջան կոչելը։
Մինչդեռ Բաքվի բարբարոսական պարագլխի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ վերջինս համարձակվում է, բռունցք թափ տալով, պահանջներ ներկայացնել այնպիսի հինավուրց քաղաքակրթության և պետության, ինչպիսին Հայաստանն է։
Իրապես անվտանգ և զարգացող Հայաստանի իրական տեսլականը պետք է ենթադրի ոչ թե այս սինլքորի հոխորտանքների բավարարում, այլ առվազն սրա լռեցում»։