Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ տեղի ունեցած հանդիպումից և կից գրել․
«2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի:
Ձեռնոց նետենք տգիտությանը:
Գիտելիքը եւ կրթվելը դարձնենք նորաձեւ:
Նոր հմտություններ յուրացնենք:
Չկրթենք:
Միայն՝ կրթվենք:Սովորենք մեր անձնական կյանքը եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնել:
Սովորենք հարստանալ եւ հարստացնել:
Սովորենք երջանկանալ եւ երջանկացնել:
Սովորենք ուժեղանալ եւ ուժեղացնել:
Կրթվելը նորաձեւ է»։