Նարեկ Կարապետյանը և մեր խմբակցության պատգամավորները բացարձակապես պատասխանատվություն չեն կարող կրել իմ խոսքի, իմ գործունեության համար, դա իմ պատասխանատվության հարցն է, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Հարց ունեք ինձ հետ, փորձեք ինձ հետ պարզել, այլ ոչ թե գնալ, պատսպարվել ավելի ազդեցիկ, նշանակվոր մարդկանց թիկունքում»,-ասաց Ղազարյանը։
Նա նշեց նաև, որ Սամվել Կարապետյանը իր միջոցով ոչինչ չի փոխանցում, քանի որ սեփական ասելիքը կարող է ինքնուրույն փոխանցել. երբեք չի հրաժարվում հարցազրույցներից, ճեպազրույցներից։










