Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջորյանին կհեռացնեն ՔՊ-ից․ քաղաքական որոշումը կայացված է


Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջորյանին կհեռացնեն ՔՊ-ից․ քաղաքական որոշումը կայացված է
Սեպտեմբեր 16 16:07 2026

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի քաղաքական որոշում և առաջիկայում կուսակցության շարքերից կհեռացնեն ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին և ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյանին խիստ զայրացրել է Սարգսյանի վերջին հարցազրույցում արտահայտած սկանդալային հայտարարարություները և թիմակիցների նեղ շրջապատում ասել է, որ «դե պետք է քթիցս բերեր, որ հեղափոխության օրերին կողքս է եղել»։ 

 

Միաժամանակ Փաշինյանը ասել է, որ այսուհետ չի ներելու ոչ միայն Սարգսյանի, այլև բոլոր այն ՔՊ-ականների պահվածքն, ովքեր կփորձեն շեղվել ուղղուց։ Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Սևանում Հայկ Սարգսյանի հետ թիմակիցները գրեթե չեն շփվել և նա կեսից հեռացել է։

 

Ինչ վերաբերում Հայկ Կոնջորյանի եղբորը, ապա նրա մասով ևս ՔՊ-ում կարծում են՝ մեծ վնաս է հասցնում կուսակցության վարկանիշին և պետք է հեռացվի։ Ուշագրավն այն է, որ այս ամենի հետ համաձայն է եղել նաև փոխնախագահ եղբայրը։ Առաջիկա օրերին ՔՊ-ականների թիվը երկուսով կպակասի։