Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Նիսը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մոնակոյի» դարպասը:
Սա «Մոնակոյի» առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Մարիո Բալոտելին` նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: 18-րդ րոպեին Ալասան Պլեան կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Բալոտելին դարձավ դուբլի հեղինակ, իսկ 85-րդ րոպեին աչքի ընկավ Իգնատիուս Կնեպը:
Այս խաղից հետո «Մոնակոն» 12 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում, իսկ «Նիսը» 6 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
«Նիս»-«Մոնակո»` 4:0
Գոլերը` Բալոտելի (6, 11 մետրանոց, 60), Պլեա (18), Կնեպ (85)










