Մանեն արժանի չէր կարմիր քարտի.Կլոպ


 Մանեն արժանի չէր կարմիր քարտի.Կլոպ
Սեպտեմբեր 9 19:04 2017

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» (0:5) կրած ջախջախիչ պարտությունը, ինչպես նաև խոսել թիմի հարձակվող Սադիո Մանեի հեռացման մասին:

«Մենք հնարավորություն ունեինք: Ոչ այդքան խելացի խաղի պատճառով բաց թողեցինք առաջին գնդակը: Սակայն խաղի բեկումնային պահը Մանեի հեռացումն էր: Չեմ կարծում, որ այդ դրվագում հեռացման խախտում կար: Սադիոն չէր տեսնում դարպասապահին:

Հուսով եմ` մարդիկ տեսան այդ պահն այնպես, ինչպես այն իրոք եղել է: Հուսով եմ նաև, որ Էդերսոնի վնասվածքն այդքան էլ լուրջ չի լինի: Սադիոն շատ է տխրել այդ դրվագի պատճառով: Իր համար հիմա շատ ծանր է:

Այսօր մենք այդքան էլ վատ չխաղացինք, սակայն ոչ ոք դրա մասին չի հիշի»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC Sport»-ը: