Պերիշիչը երկարաձգել է Ինտերի հետ պայմանագիրը


Պերիշիչը երկարաձգել է Ինտերի հետ պայմանագիրը
Սեպտեմբեր 8 19:05 2017

Միլանի «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշի հետ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2022 թվականը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

Ամռանը հաղորդվում էր, որ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: