Մոսկվայի «Արարատ» ակումբի շուրջ սկանդալային լուրեր են պտտվում։ Ակումբի հիմնադիր և նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը և ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գիգորյանը միմյանց հակասող հայտարարություններ են անում։ Ալեքսանդր Գիգորյանի հայտարարությունից հետո, թե իբր ակումբը լուծարվում է, 3 օր էլ չանցած, նոր հայտարարությամբ է հանդես եկել։
«Մենք ունենք ֆինանսական միջոցներ։ Մեր հովանավորը մեզ վրա արդեն ծախսել է 85 միլիոն ռուբլի։ Շատ խոշոր օլիգարխներ ափսոսում են իրենց գումարները ներդրումներ կատարելու համար, իսկ մեր հովանավորը մեծ ֆինանսներ է տրամադրում ակումբի նպատակին հասնելու համար, որը նրա մանկության երազանքն է եղել։ Մենք չենք հրապարակում նրա անունը՝ իր իսկ ցանկությամբ։ Առհասարակ, երբ ինչ-որ մեկը թեկուզ 1 ռուբլի ներդրում է կատարում, ցանկանում է, որ այդ մասին իմանան բոլորը։ «Արարատ»-ը գոյություն ունի ամբողջովին իր ներդրումների շնորհիվ։ Իմ ղեկավարության ներքո «Արարատ»-ը դժվար թե լուրջ կշիռ ունենա Ռուսաստանի ֆուտբոլի չեմպիոնատում։ Ես միանշանակ չեմ հասնի այդ ամենին։ Մեր հովանավորն ունի մի մեծ թերություն։ Եթե նա աշխատանքից չազատի 2-3 մարզիչների և չհավասարակշռվի, չի սովորի պարտություններ ընդունել, միավորներ կորցնել։ Այդ մարդը բացարձակապես չի ընդունում պարտություններ։ Չնայած, ես, որպես մարզիչ, վստահ եմ իմ ուժերի վրա։ Իհարկե ցանկանում եմ «Արարատ»-ի պես ակումբին ինքս ուղեկցել Պրեմիեր լիգա։ Չեք հավատա, եթե ասեմ, որ մինչև վերջին վայրկյանը հավատում էի, որ կհաղթենք։ Այդպիսի կարծիք կարող է ունենալ միայն հոգեկան շեղվածություն ունեցող մարդը։ Մարզիչների 90 տոկոսն այդպիսին են, և ես դասվում եմ այդ մարդկանց շարքին», – ասել է «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։










