Մոսկվայի «Արարատ» ակումբի նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը այն հայտարարությունից հետո, որ իրեն սպատռնում են, և նա չի կարող հենց այնպես վերադառնալ, որորվհետև նրան կամ կսպանեն կամ բանտ կնստեցնեն, այսօր պատասխանել է լրագրողների հարցերին:
««Արարատ»-ը կշարունակի իր գործունեությունը, սակայն տեղի կունենան որոշակի փոփոխություններ: Ես հիմնովին հեռանում եմ հիմնադիրների կազմից: Ակումբի նախագահ կնշանակվի Իգոր Կորոտկովը: Ցանկանում եմ երկրպագուներին ասել, որ առաջին իսկ օրվանից մինչև այն պահը, երբ մենք մտանք երկրորդ լիգա, Արամ Գաբրիելյանովը օգնում էր ակումբին: Ես նրան վստահել եմ ժողովրդական թիմ ստեղծելու գաղափարը, որի բաժնետոմսերը կկարողանան գնել ինչպես հարուստ, այնպես էլ սովորական մարդիկ: Այս ամենն այժմ կկառավարի Կորոտկովը: Ինչպես նաև ցանկանում եմ ներողություն խնդրել Գաբրիելյանովից, երկրպագուներից, ֆուտբոլիստներից և «Արարատի» ադմինիստրացիայից բուռն էմոցիաներիս համար: Նրանք գիտեն, թե ինչպիսի մարդ եմ ես: Շատ ավելորդ բաներ ասացի, որովեհետև ակումբն ինձ համար շատ կարևոր է: Ինչպես նաև ցանկանում եմ նշել, որ լուծել եմ ֆինանսական բոլոր հարցերը, որոնց գռփելու մեջ ինձ մեղադրում էին», – ասել է «Արարատ» ակումբի նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը
Ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ:
«Հովհաննիսյանն արդեն խոստացել է, որ կվերադարձնի այն 20 միլիոն ռուբլին, որ վերցրել էր ակումբի հաշվեհամարից: Այս իրավիճակի մասին կցանկանայի խոսել ավելի ուշ, քանի որ մենք դեռ պետք է գլուխ հանենք այս իրավիճակից; Թիմը, վստահ կարղ եմ ասել, կշարունակի խաղալ: Պաշտոնապես չենք հայտարարել ֆուտբոլիստների վաճառքի մասին. դա մեր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի առաջարկն էր», – ասել է «Արարատ» ակումբի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը:










