«Կխնդրեմ այլ հարցեր չտալ». ՄԻՊ-ը չպատասխանեց` ոլորտը շա՞տ կտուժի, եթե Արփի Դավոյանը նշանակվի Արդարադատության նախարար


«Կխնդրեմ այլ հարցեր չտալ». ՄԻՊ-ը չպատասխանեց` ոլորտը շա՞տ կտուժի, եթե Արփի Դավոյանը նշանակվի Արդարադատության նախարար
Հոկտեմբեր 10 12:25 2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ճիշտ չի համարում պատասխանել` կհամաձայնի՞ նշանակվել Արդարադատության նախարար, եթե առաջարկ ստանա:

«Ես համարում եմ, որ ես այս պահին այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ մեծ պատասխանատվությամբ ու հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը»,-  լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին` ոլորտը շա՞տ կտուժի, եթե ՔՊ-ական Արփի Դավոյանը նշանակվի նախարար` ՄԻՊ-ն արձագանքեց. «Կխնդրեմ այլ հարցեր չտալ, որևէ այլ մեկնաբանություն չեմ ունենալու»: