Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ


Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Հոկտեմբեր 7 12:01 2024

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԱՊՀ նիստին: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվա են ժամանել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Նրանք Մոսկվայում մասնակցելու են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: