Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ըստ ոստիկանության՝ Ղուլունցը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:
Դավիթ Ղուլունցը ենթարկվել է վարչական ձերբակալման, ավելի ուշ ազատ է արձակվել: