Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Լևոն Արոնյանը այս անգամ էլ սպիտակներով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանի հետ։ Վաղը կխաղարկվի որոշիչ թայ-բրեյք․ 2 պարտիա 25 րոպե՝ ամեն քայլի համար 10 վայրկյան։