Պետությունը կարող է գերակա շահով վերցնել ՀԷՑ-ի գույքը. ՀԾԿՀ նախագահ


Պետությունը կարող է գերակա շահով վերցնել ՀԷՑ-ի գույքը. ՀԾԿՀ նախագահ
Նոյեմբեր 17 15:08 2025

Այսօրվա նիստի որոշմամբ՝ մենք ընդամենը դադարեցրինք ՀԷՑ ՓԲԸ-ի լիցենզիան, հիմա արդեն օրենքով գործընթացներ են նախատեսվում, ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Առաջիկա 3 ամիսներին պետությունը ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։

Եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։

Թե ինչ ընթացք կստանան այս փուլերը՝ ժամանակը ցույց կտա»,-ասաց Մեսրոպյանը։