Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ


Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ
Սեպտեմբեր 7 17:35 2017

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է UWW-ի մարզիկների կոմիտեի անդամ:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: 6 մարզիկների թվում է նաև հայաստանցի աշխարհի չեմպիոնը:

Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջորդան Բարոուզը, աշխարհի չեմպիոն Մելոնին Նումոնվինը, կանանցից՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Յանան Սունը, Օդունայո Ադեկուրոն և Սոֆիա Մատսոնը: