2004 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Ռաուլ Կաստանեդան սպանվել է Մեքսիկայում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Դեպքը տեղի է ունեցել Լա Պասա քաղաքում: Նա գտնվում էր ավտոմեքենայի ղեկին, երբ հնչել են կրակոցները: 34-ամյա մեքսիկացին տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մահացել է ստացած վերքերից:
Պրոֆեսիոնալ ռինգում Կաստանեդան անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ:










