Արքայազն Ջորջն առաջին դասարան է գնացել (լուսանկարներ)


Արքայազն Ջորջն առաջին դասարան է գնացել (լուսանկարներ)
Սեպտեմբեր 7 15:05 2017

Բրիտանական արքայազն Ջորջը Լոնդոնի Thomas's Battersea դպրոցում առաջին դասարան է գնացել: Այդ մասին Instagram-ի պաշտոնական էջում տեղեկացրել է Քենսինգթոնյան պալատը:

Արքայազն Ուիլյամը Ջորջին դպրոց է տարել, ծանոթացրել տնօրենի՝ Հելեն Հասլի հետ: Քեյթ Միդլթոնը որդու հետ դպրոց չի գնացել:Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Քեմբրիջյան դքսուհին հղի է:

«Այսօր առավոտյան Քեմբրիջյան դուքսն Արքայազն Ջորջին ուղեկցեց Լոնդոնի Thomas's Battersea դպրոց: Դպրոցի տնօրենը մուտքի մոտ դիմավորել եւ դասարան է ուղեկցել Քեմբրիջյան դքսին եւ արքայազն Ջորջին: Սա նոր դպրոցում արքայազն Ջորջի առաջին օրն է»,- հաղորդել են պալատի ներկայացուցիչները: