Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը արագ ոչ ոքի է խաղացել


Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը արագ ոչ ոքի է խաղացել
Սեպտեմբեր 6 23:38 2017

Թբիլիսիում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել չինացի Հու Յիֆանի հետ:

Կողմերը խաղաղ ելք են կնքել ընդամենը 20-րդ քայլում:

Երկրորդ պարտիան կկայանա վաղը՝ սեպտեմբերի 7-ին: Հավասար արդյունք գրանցվելու դեպքում մրցախաղը կտեղափոխվի թայ-բրեյք: