Լիվերպուլի երկրպագուները զայրացել են Մխիթարյանի վրա


Լիվերպուլի երկրպագուները զայրացել են Մխիթարյանի վրա
Սեպտեմբեր 6 20:40 2017

Աշխարհահռչակ FIFA 18 համակարգչային խաղը հրապարակել է ֆուտբոլիստների նոր վարկանիշները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր վարկանիշն է 85, ինչի շնորհիվ նա առաջ է անցել «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեից և «Ռեալի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյից: Այդ փաստն առաջացրել է «Լիվերպուլի» երկրպագուների զարմանքը, որոնք դժգոհ են մնացել նման դասավորությունից:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն Անգլիայի առաջնության մեկնարկային երեք խաղերում կատարել է 5 արդյունավետ փոխանցում, իսկ Մանեն գոլի հեղինակ է դարձել բոլոր խաղերում:

@wutangklavan

«Ողջույն ոստիկանություն, ցանկանում եմ հաղորդել հանցագործության մասին. Մխիթարյանը FIFA 18-ում ավելի բարձր վարկանիշ ունի, քան Մանեն»:

 

@_andygreeen

«Չեմ գնի այդ խաղը. տարբերակ չկա, որ Մխիթարյանն ավելի բարձր լինի, քան Մանեն»: