«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է ավարտել կարիերան Չիլիի հավաքականում:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բոլիվիայից կրած պարտությունից հետո (0:1) 30-ամյա կիսապաշտպանը «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել.
«Ներողություն Չիլի, այս երկու պարտությունների համար: Մենք ամեն ինչ թողեցինք խաղադաշտում, բայց չկարողացանք հաղթել: Կշարունակենք պայքարը:
Ինձ երկու խաղ է մնացել և աշխարհի առաջնությունը: Շնորհակալ եմ այս ամբողջ տարիների ընթացքում այսպիսի սիրո համար»,- ասվում է Վիդալի հաղորդագրությունում:
Արտուրո Վիդալը 2007 թվականի փետրվարից է հանդես գալիս Չիլիի հավաքականում: Ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ չիլիացիները հարավամերիկյան գոտու 6-րդ հորիզոնականն են զբաղեցնում:










