«Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»: Այս սկբունքը դիվանագիտության ու բանակցային գործընթացի հիմնարար սկզբունք է, գրում է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ելնելով այս սկզբունքից՝ մենք չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված և այդ հոդվածներով որևէ բան ստորագրել, առավել ևս դրա անունը դնել «Խաղաղության պայմանագիր» և հույս ունենալ, որ մնացած հոդվածներն էլ ապագայում կհամաձայնեցվեն:
Դա ծուղակ է, դա ցանկալին որպես իրականություն տեսնելու հերթական սխալն է»: