Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է մանկապարտեզի առաջին մասնաշենքը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ․
«Ծրագրի ընդհանուր արժեքը 64 մլն դրամ է, որից 70%՝ գրեթե 45 մլն դրամը Կառավարության մասնաբաժինն է:
200 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքներն ավարտական փուլում են»,- գրել է նա: