Եկեք ժամանակագրությամբ հետ գնանք ու տեսնենք որտեղից է դա սկսվել։ Ներդրված մարդը նրա համար է, որ թույլ չտա, որ ինչ-որ բան տեղի ունենա շարժման պիկի ժամանակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին։
«Եթե ես, պայմանականորեն, ներդրված էի, ապա մայիսի 9-ին, երբ ամենամեծ պիկն էր, ինչո՞ւ չարտահայտվեց իմ ներդրվածությունը, կամ մայիսի 26-ին, մայիսի կեսին, հունիսին և այլն։ Երբ շարժումը հասավ իր ամենաանկումային կետին, երբ շարժում, որպես այդպիսին, չկար էլ, նոր ես դարձա ներդրվա՞ծ։ Լավ նվազագույն տրամաբանություն այստեղ կա՞, թե չկա», -ասաց նա:
Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ Ոսկեպար՝ ներողություն խնդրելու ժողովրդից։
«Հիշո՞ւմ եք, ապրիլի 13-ին Ոսկեպարում եղավ հավաք-միջոցառում: Ապրիլի 9-ին, թե 10-ին գյուղի բնակիչներին ասացի, որ այսպիսի բան է տեղի ունենալու, մեծ թվով բնակիչներ ասացին՝ մենք դուրս ենք գալու 200 հոգով ճանապարհը փակենք, որ հանկարծ գյուղ չմտնեն: Ես հարցրի՝ ինչո՞ւ, ասացին․ մայիսի 9-ին ամենամեծ պիկն էր, ինչո՞ւ չարտահայտվեց, իմ ներդրվածությունը. լավ նվազագույն տրամաբանություն կա՞, թե՞ չկա այստեղ:Որ Սրբազանը գա, հետևից գալու են ՀՅԴ ներկայացուցիչները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները, իսկ իրենք գյուղում տեղ չունեն: 200 հոգով դուրս ենք գալու ճանապարհը փակենք, որ չգան»», - նշեց նա։
Պետրոսյանը նշեց, որ հատ-հատ խոսել է մարդկանց հետ, խնդրել և երաշխավորել, որ շարժումը չի դառնալու խորհրդարանական ընդդիմության շարժում, քանի որ այդտեղ իրականում հողերը պահելու խնդիր կա, ինչից հետո ընդվզում տեղի չունեցավ։
«Այս նույն բանը ես կարող եմ գնալ Ոսկեպարի մեր բնակիչների մոտ ասել։ Բայց վերջում ստացվում է, որ իմ կամքից անկախ, ես խաբել եմ մարդկանց։ Եղավ այն, ինչ եղավ․ դարձավ «Դիմադրություն-2» շարժում»,-հավելեց նա։