Կիրանցում պատրաստվում են Փաշինյանի այցին. կարմիրբերետավորներ են ժամանել դպրոցի տարածք


Կիրանցում պատրաստվում են Փաշինյանի այցին. կարմիրբերետավորներ են ժամանել դպրոցի տարածք
Սեպտեմբեր 2 10:09 2024

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի նորակառույց դպրոցում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին: 
Այցին ընդառաջ դպրոցի հարակից տարածքում արդեն կարմիրբերետավորներ կան:
Նշենք, որ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի շենքն արդեն պատրաստ է շահագործման, այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում: