Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը․ Զաքարյան


Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը․ Զաքարյան
Օգոստոս 31 18:22 2024

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է  Նիկոլ Փաշինյանի պարբերաբար փոփոխվող արտաքին քաղաքական «դիրքորոշումներին»։

«Ինչպես վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև, զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն, գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:

Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:

Աճուրդը շարունակվում է... Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:

Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը  թող բավարարվի ֆեստիվառներով:

Ցավոք, սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջ տիրող տխուր իրականությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը։