ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցել են հրաձգությանը, ստուգել կրակային պատրաստության հմտությունները


ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցել են հրաձգությանը, ստուգել կրակային պատրաստության հմտությունները
Օգոստոս 24 17:19 2024

 

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

 

Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։

 

Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները:

 

Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով: