ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրը


ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրը
Օգոստոս 24 15:08 2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: