Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել


Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել
Օգոստոս 24 11:37 2024

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել: Այս մասին գրումեն լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան՝ առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են Արարատ Ավետիսյանը և Հայկ Ստեփանյանը, գրել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում։