«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ․
«Կան արժեքներ, որոնք երբեք չեն սակարկվում:
1990 թվականի օգոստոսի 23-ին հայ ժողովուրդը երկարատև պայքարի արդյունքում ընդունեց Անկախության Հռչակագիրը, որը պետք է երաշխավորեր ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը:
Այսօր էլ անկախությունը մեզ համար բարձրագույն արժեք է և առաջին հերթին հնարավորություն՝ կառուցելու ինքնիշխան պետություն և պետականություն, որի հիմքում կլինի ազգային ինքնությունը։
Անցնող տարիներին ինքնության խորքային ճգնաժամի հետևանքով մեզ նետված բազմաթիվ մարտահրավերները, պահանջում են առերեսում, նախ ինքներս մեզ հետ և շարունակական բովանդակային վերափոխում, վերաիմաստավուրում և պայքար:
Պատմական այս վճռորոշ ժամանակներում մեզ պետք է պայքարի կամք և վճռականություն:
Այլևս յուրաքանչյուրս ենք երաշխավորը Անկախության Հռչակագրի»: