Անկախության հռչակագիրը ոչ միայն սկիզբ դրեց հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլև ուղենշեց այն հիմանական քաղաքական կետերը, որոնց վրա կառուցվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, որը կոչվում է Երրորդ Հանրապետություն։ Այս մասին «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախաձեռնության ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօրվա իշխանությունները Երրորդ Հանրապետությունը տանում են դեպի կործանում։
«Երրորդ Հանրապետությունում մի քանի սկզբունքների իրականացում կար: Առաջինը համահայկական նպատակների իրականացումն էր․ Հայաստանի Հանրապետությունը միայն 29. 742ք.կմ-ի վրա ապրող հայերի և հայաստանցիների հայրենիքը չէ։ Հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է: Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններն էին: Դա է եղել մեր պետականության հիմքը: Այսօրվա իշխանությունները, փորձելով սեպ խրել այս երկու պետությունների արանքում, պառակտում և ջնջում են հայկականությունը»: