Փաշինյանը թիմի հետ քննարկել է Պետական վերահսկողական ծառայության աշխատանքները


Փաշինյանը թիմի հետ քննարկել է Պետական վերահսկողական ծառայության աշխատանքները
Օգոստոս 22 23:06 2024
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Քննարկվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող գործունեությունն ու դրա արդյունքները։
 
Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։