Յուրիկ Մարգուլյանի բոստանում կանգառը չնախատեսված էր. Փաշինյան (Տեսանյութ)


Յուրիկ Մարգուլյանի բոստանում կանգառը չնախատեսված էր. Փաշինյան (Տեսանյութ)
Օգոստոս 21 13:28 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ այցի ընթացքում չնախատեսված  կանգառ է ունեցել Յուրիկ Մարգուլյանի այգում։

Նա ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Յուրիկ Մարգուլյանի բոստանում կանգառը չնախատեսված էր։ Աշխատող և իր աշխատանքից գոհացող մարդը մեծագույն հարգանքի ու խոնարհումի է արժանի»:

Փաշինյանը հետաքրրքվում է թե ինչպես է վաճառքը, գո՞հ են արդյոք, ինչին ի պատասխան՝ Յուրիկ Մարգուլյանն ասում է.  «Լավ ա, սենց որ գնա, ընտիր է»։