Գրիզմանի հրաժարագինը նվազել է, սակայն ոչ Բարսելոնայի համար


Գրիզմանի հրաժարագինը նվազել է, սակայն ոչ Բարսելոնայի համար
Սեպտեմբեր 5 19:02 2017

Հայտնի է դարձել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի պայմանագրի մանրամասները:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը մադրիդցիների կազմը չի լքել ամռանը, քանի որ «Աթլետիկոյին» արգելված է մինչև հունվար նորեկների գրանցել: Դրա համար «Աթլետիկոն» պայմանագրում կետ է նշել, որով տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոն եվրոյից կիջնի 100-ի:

Բացառություն է կազմում միայն կատալոնական «Բարսելոնան»: «Կապտանռնագույնների» համար հարձակվողի հրաժարագինը չի փոխվի: