Մխիթարյանը թոփ-5 առաջնությունների` օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականում


Մխիթարյանը թոփ-5 առաջնությունների` օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականում
Սեպտեմբեր 5 14:21 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականում: Հայաստանի հավաքականի ավագը ստացել է 8.5 գնահատականը:

Հիշեցնենք, որ օգոստոսին Հենրիխ Մխիթարյանը Պրեմյեր լիգայում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 3 հաղթական խաղերին եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաեւ ընդգրկվել էր ամսվա լավագույն ֆուտբոլիստի 7 թեկնածուների թվում: