Արցունքшբեր գազ փչել, կոտրել ձեռքը. ինչ են արել պարեկները․ ահազանգում է փաստաբանը


Արցունքшբեր գազ փչել, կոտրել ձեռքը. ինչ են արել պարեկները․ ահազանգում է փաստաբանը
Օգոստոս 1 18:34 2024

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն արցունքաբեր գազը փչել են արցախցու դեմքին, դաժան ծեծի ենթարկել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ խոսքն իր հարազատ եղբոր մասին է։

Նա մանրամասնել է, թե պարեկները մոտեցել են իբր մեքենան ոչ թույլատրելի վայրում կայանելու հարցով։
«Խոսակցության ընթացքում  արցունքաբեր գազ են փչել երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաներ հագցրել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա նրա ձեռքը կոտրած, թաթի մատերը կոտրված է, աչքերն ընդհանրապես չեն տեսնում, գլուխն ուռած վիճակում են»,-ասաց Երիցյանը։

Նրա խոսքով՝ հիմա շտապ օգնություն է ժամանալ, բժիշկնեը ստուգում են եղբոր վիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։