Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեն ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հայաստան հավաքականի հետ Երևանում անցկացրած խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Դանիայի ընտրանին 4:1 հաշվով հաղթանակ տարավ և մեծացրեց Ռուսաստանում հայտնվելու շանսերը.
«Իհարկե շատ գոհ եմ արդյունքից, 4:1-ը Հայաստանի հետ արտագնա խաղում լավ արդյունք է: Գոհ չեմ միայն խաղի մեկնարկից:
Որոշել էինք խաղալ նույն թիմով, որը հաղթեց Լեհաստանին, այդ իսկ պատճառով երկու օր թեթև մարզումներ էինք անցկացնում և առաջին 15 րոպեի ընթացքում նոր կարողացանք ներգրավվել խաղի մեջ: Ամեն դեպքում, չէինք նախատեսում արագ գոլ ընդունել:
Հայերը ավելի շատ ազատ տարածություններ տվեցին մեզ ի տարբերություն լեհերի: Հենց այդպիսի իրավիճակում եղավ առաջին գոլը, հետո Էրիկսենի տուգանային հարվածը: Այնուհետև փոփոխությունների շնորհիվ հասանք մեր ցանկալի արդյունքին»,- իր խոսքում նշեց Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը:










