Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, իսկ այժմ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ԱԱ-2006-ի եզրափակչում իր պահվածքի մասին:
Ֆրանսիացին, ի պատասխան Մատերացիի սադրանքի, գլխով հարվածեց Իտալիայի հավաքականի պաշտպանի կրծքին: Զիդանը հեռացվեց, իսկ Իտալիան հաղթեց մրցաշարում (1:1, 5:3` 11մ.).
«Ես չեմ հպարտացել այդ արարքովս ու հիմա էլ չեմ հպարտանում: Ինձ անհարմար եմ զգում երիտասարդների, մարզիչների և բոլոր այն մարդկանց առջև, ովքեր փորձում են ֆուտբոլը փոխել դեպի լավը:
Բայց դա իմ կարիերայի, իմ կյանքի մի մասն է: Դա այն դեպքերից է, որը թեկուզ` տհաճ, բայց պետք է ընդունել և հաղթահարել»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Telefoot»-ը:










